Մեր Մասին

Բեբիվիտա որակ

Բեբիվիտայի արտադրանքը նախատեսված է այն մայրերի համար, որոնք փնտրում են առոջ և ապահով սնունդ խելամիտ գնով իրենց երեխաների համար։ Մեր արտադրանքը ամբողջությամբ թեստավորված է, ապահովված և հարուստ է արժեքավոր սննդանյութերով (ինչպիսիք են վիտամինները և հանքանյութերը), որոնք անհրաժեշտ են Ձեր երեխաների համապատասխան զարգացման համար։

Բեբիվիտայի արտադրանքը երաշխավորում է

  • Ապահովություն և որակ
  • Մանրակրկիտ ընտրված բաղադրիչներ
  • Մատչելի գին

Բարձր որակ մատչելի գնով

Շնորհիվ Բեբիվիտայի դուք կունենաք մինչև 1 տարեկան երեխաների կողմից սիրված և նրանց պահանջներին կատարյալ կերպով հարմարեցված սնունդ։ Արտադրանքի բաղադրությունը համապատասխանեցված է սննդի մասին Եվրոպական և Լեհական պահանջներին։ Ավելին, Բեբիվիտան մշտապես ձգտում է համոզված լինել, որ իր արտադրանքը բավարարում է նույնիսկ ավելի բարձր պահանջների, քան նախատեսված է օրենքով։

Մեր բոլոր բաղադրիչները հավաքվում են առանձնահատուկ խնամքով` յուրաքանչյուր Բեբիվիտայի արտադրանք պարունակում է հավաստագրված, խստորեն հսկվող ֆերմաների մթերքներ։ Մենք գնում ենք մեր մթերքները մեծ քանակով՝ ապահովելով բարձր որակ լավ գնով։ Եվ սա է Բեբիվիտայի փոքրիկ գաղտնիքը՝ բարձր որակ մատչելի գնով:

Հաճախակի որոկի վերահսկում

Քանի որ Ձեր երեխայի ապահովությունը ամենակարևորն է մեզ համար, ուստի մենք համագործակցում ենք միայն այն մատակարարների հետ, ում արտադրանքը ամբողջությամբ ստուգվում է նորածինների և մանկահասակ երեխաների համար վնասակար բաղադրիչների առկայության բացակայության։

Մթերվող մթերքների արտադրության յուրաքանչյուր փուլի հաճախակի ստուգումները և մշտական վերահսկողությունը նպատակ ունի Ձեզ տալու ապահովության մեծագույն երաշխիկ։ Ժամանակակից սարքավորումներով մեր լաբորատորիաները կարող են հայտնաբերել աղտոտվածության ամենաչնչին հետքերը մթերված մթերքներում։ Այնուոմենայնիվ, մենք ավելի առաջ ենք գնացել․ մենք, ի հավելումն մթերքների պարտադիր խիստ վերահսկողությանը, իրականացնում ենք նաև վերջնական արտադրանքի մանրակրկիտ հետազոտություն և վերահսկողություն, ընթուփ մինչև վաճառքի սրահ։

Դուք կարող եք բացարձակապես վստտահ լինել, որ կերակրում եք Ձեր երեխային վնասակար նյութերից զերծ սննդով՝ պատրաստված լավագույն բնական բաղադրիչներից։


Հաճախակի տրվող հարցեր

Ես նկատել եմ նոր բրենդ խանութում։ Արդյո՞ք դա հարմար է տալ իմ երեխային։

Բեբիվիտան նոր բրենդ է և հնարավոր է Դուք դեռ չեք ճանաչում նրա անունը։ Այնուամենայնիվ, կարող եք վստահ լինել, որ Բեբիվիտայի արտադրանքը բավարարում է որակի խիստ չափանիշներին և պարունակում է Ձեր երեխայի զարգացման համար անհրաժեշտ բաղադրիչներ։ Բեբիվիտայի արտադրանքը հարստացված է նաև վիտամիններով և կարևոր հանքային նյութերով, ինչպիսիք են վիտամին C, թիամինը (վիտամին B1), կալցիումը, երկաթը։ Դրանք անհրաժեշտ են Ձեր հրաշալի փոքրիկի իմունային, նյարդային, ոսկրային համակարգերի զարգացման համար։

Հսկիչ ինչպիսի՞ գործընթացներ են ներկայացվում Բեբիվիտայի բաղադրիչներին։

Մեր արտադրանքի անվտանգությունը ապահովելու համար Բեբիվիտան իրականացնում է բազմաթիվ ստուգումներ արտադրության յուրաքանչյուր փուլում՝ իր ժամանակակից լաբորատորիաներում իրականացնում է փորձաքննություններ նույնիսկ ամենաչնչին անմաքրությունները մթերված մթերքներում հայտնաբերելու համար։ Մեր համար ամենակարևորը մեր մթերքների անվտանգությունն է, որ նախատեսված են նորածինների և մանկահասակ երեխաների համար։ Ուստի Բեբիոիտայի արտադրանքը բավարարում է վնասակար նյութերի բացակայությունը ապահովող ամենախիստ պահանջներին։

Բեբիվիտայի արտադրանքը վաճառվում է մրցակցային գներով։ Արդյո՞ք որակը համապատասխանում է գնին։

Մեր արտադրանքում մենք օգտագործում ենք պայմանագրային գնով գնված մեծաքանակ մթերքներ։ Այսպիսով մենք երաշխավորում ենք մեր արտադրանքի բարձր որակը մատչելի գնով։

Ես նկատել եմ, որ Բեբիվիտայի արտադրանքը հարստացված է վիտամիններով և հանքային աղերով։ Ինչու՞ են դրանք ավելացված արտադրանքի մեջ և արդյո՞ք դրանք կարևոր են իմ երեխայի համար։

Ավելացված բոլոր վիտամինները և հանքային աղերը մեծ դեր ունեն մանուկների օրգանիզմում։ Ավելացնելով դրանք Բեբիիվիտայի արտադրանքի մեջ, մենք երաշխավորում ենք, որ Ձեր երեխան ստանում է այդ բաղադրիչների անհրաժեշտ ճշգրիտ քանակությունը։ Վիտամին C–ն կարևոր է իմուն համակարգի զարգացման համար և երեխայի օրգան համակարգերի ճիշտ աշխատանքի համար։ Երկաթը կարևոր դեր է խաղում արյունաստեղծման գործում։ Օրենքի պահանջով, թիամինը (վիտամին B1) ավելացվում է հացահատիկային արտադրանքի մեջ, որպեսզի օգնի օրգանիզմին սննդից էներգիայի կլանմանը։

Ես կուզենայի փորձել Բեբիվիտայի արտադրանքը։ Հնարավո՞ր է ձեռք բերել փորձանմուշ։

Հիմա մենք չունենք փորձանմուշներ։ Այնուամենայնիվ մենք խրախուսում ենք Ձեզ կապ հաստատել մեր փորձագետների հետ, ովքեր կպատասխանեն Ձեր հարցերին կապված Բեբիվիտայի արտադրանքի և երեխայի սնուցման հետ։


Կոնտակտային տվյալներ

Հարգելի ծնողներ

Մենք ուրախ ենք, որ Դուք միացել եք մեզ։ Եթե ունեք հարցեր Ձեր երեխայի դիետան Բեբիվիտայի արտադրանքներով ընդլայնելու կապակցությամբ, մի տատանվեք դիմել մեզ։

Հասցե: Natali Pharm
Հեռ: 42/2 Abovyan str., Yerevan
Ֆաքս: 003 741 073 0620
Էլ․փոստ: natali@netsys.am

Կարևոր հավելում

Կրծքով սնուցումը լավագույնն է Ձեր երեխայի համար, քանի որ այն պարունակում է բոլոր անհրաժեշտ սննդանյութերը։ Ավելին, կրծքով սնուցումը երեխաների սնուցման ամենաէժան տարբերակն է, պահպանում է երեխային աղիքային ինֆեկցիաներից, ալլերգիաներից, ամրապնդոմ մայր երեխա կապը։
Մենք համոզված ենք կրծքով սնուցման երկուստեք՝ թե երեխայի, թե մոր կարևորության համար, լիովին աջակցում ենք կրծքով կերակրմանը, ինչպես որ խորհուրդ է տալիս Առողջապահության համաշխարհային Կազմակերպությունը։
Հաճախակի կրծքով կերակրումները սկսած կյանքի առաջին պահից բարելավում են կաթնարտադրությունը, միաժամանակ բալանսավորված դիետան հղիության և լակտացիայի շրջանում խթանում են այս պրոցեսը հետագայում։ Երբ Դուք որոշում եք չշարունակել կրծքով սնուցումը կամ լրացուցիչ սնուցումը իրականացնել մանկական կաթնախառնուրդով, պետք է նկատի ունենաք, որ Ձեր կրծքի կաթի քանակությունը կարող է սկսել պակասել։ Հենց որ դադարեցնեք կրծքով սնուցումը, Ձեզ հետո շատ դժվար կլինի վերականգնել այն։
Խորհրդակցեք Ձեր մանկաբույժի կամ բուժքրոջ հետ, եթե պլանավորում եք կերակրել Ձեր երեխային մանկական կաթնախառնուրդով։ Երբ պատրաստում եք մանկական կաթնախառնուրդը հետևեք տուփի վրայի խորհուրդներին և ցուցումներին, քանի որ ոչ ճիշտ պատրաստված սնունդը կարող է վնասել Ձեր երեխայի առողջությանը:


© 2023 Bebivita